
Ճամբարակի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

Փետրվարի 18-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Ճամբարակի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: