Բաժիններ՝

Ուրսուլա ֆոն դեր Լայենը Փարիզում անցկացված գագաթնաժողովից հետո հանդես է եկել հայտարարությամբ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Փարիզում եվրոպացի առաջնորդների արտակարգ գագաթնաժողովից հետո հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղությունը պետք է ուղեկցվի անվտանգության հուսալի երաշխիքներով։

«Այսօր Փարիզում մենք հաստատեցինք, որ Ուկրաինան արժանի է կայունության միջոցով խաղաղության։ Խաղուղության, որը հարգում է իր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը՝ անվտանգության հուսալի երաշխիքներով»,- գրել է ԵՀ ղեկավարը X սոցիալական ցանցում։

Նա միաժամանակ հավելել է, որ «Եվրոպան կրում է Ուկրաինային ռազմական աջակցության իր ամբողջ բաժինը»:

Ֆոն դեր Լայենը նշել է, որ ԵՄ-ն պետք է ուժեղացնի սեփական պաշտպանությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728