Բաժիններ՝

Վովա Գասպարյանը հանդիպել է Գյումրիի կլանների ղեկավարներին. մամուլ

««Ժամանակի» Գյումրիի աղբյուրների փոխանցած տեղեկություններով՝ նախօրեին Գյումրի այցելած ոստիկանապետ Վովա Գասպարյանը հանդիպել է Վարդան Ղուկասյանի, Մարտուն Գրիգորյանի և վերջինիս հոր՝ Կամո Գրիգորյանի հետ: Ընդ որում՝ ոստիկանապետը հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ հանդիպել է առանձին-առանձին»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու հավելում.

«Հանդիպման ժամանակ Վովա Գասպարյանը կողմերին հայտարարել է, որ միջադեպի որևէ շարունակություն չի կարող լինել, և որ իրենք վերահսկում են ամեն ինչ:

Նշենք, որ Վովա Գասպարյանն այդ մասին խոսել է հենց Կամո Գրիգորյանի հետ: Հիշեցնենք, որ որոշ տեղեկություններով՝ Շեկոյի՝ Արտյոմ Կարապետյանի մահվանից հետո, երբ վիրահատելիս են եղել Հարություն Խաչատրյանին, Կամո Գրիգորյանը հիվանդանոցի մոտ հայտարարել է, որ թափված արյան համար պատասխան են տալու: Այս է պատճառը, որ Գյումրիում չէին բացառում վենդետայի հավանականությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս