Որևէ մեկդ չգիտի, թե ձեր բանկային գաղտնիքը բացահայտելու և որ երկրի համար են օգտագործելու. Սարգսյան

Համընդհանուր հայտարարագրման թեմայով հրավիրված քննարկմանը «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ, իրավաբան Նաիրի Սարգսյանն անդրադարձել է բանկային գաղտնիքի հետ կապված ռիսկերին, և, մասնավորապես, մտահոգություն հայտնել խորհրդատվական ընկերությունների կողմից նման տեղեկատվությանը հասանելիություն ստանալու վերաբերյալ:

«Ովքեր տնտեսագետ և իրավաբան չեն, չեն առնչվում այսպիսի գործառույթների հետ, չեն կարող ինքնուրույն լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը: Հետևաբար` բանկային քաղվածքը պետք է ներկայացնեն խորհրդատվական ընկերություններին, որպեսզի նրանք իրենց փոխարեն ներկայացնեն եկամտային հարկի տարեկան հաշվարկ:

Այսինքն, խորհրդատվական ընկերությունը հասանելիություն է ստանում ձեր բանկային քաղվածքին, և որևէ մեկը չի կարող ասել` այնտեղի տեղեկությունը որտեղ կարող է օգտագործվել` Հայաստանո՞ւմ, թե՞ ՀՀ սահմաններից դուրս, կամ` թշնամական երկրներո՞ւմ, թե՞ ինչ կարգի երկրներում»,- ասել է նա:

Մանրամասները` տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս