«Հարգելիներս, Շեկոն զոհ չէ». Երևանի նախկին փոխոստիկանապետ
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ապրիլի 23-ին Գյումրիում տեղի ունեցած միջադեպի արդյունքում սպանված Արտյոմ Կարապետյանին (Շեկո) և այդ դեպքի շուրջ հնչող մեկնաբանություններին։
«Լսի’ր, Հայաստան, թերթերը, կայքերը գրում են. «Շեկոն քրեական խմբերի վաղեմի թշնամության զոհն է»…
Հարգելիներս, նա զոհ չէ, նրա մահը իր ընտրած ճանապարհի տրամաբանական հետեւանքն է… Թող Աստված ների ինձ, բայց նման տականքների, «սուտ գողականների ռազբորկայի» զոհերի հետեւանքով հասարակությունը նաեւ ինքնաբերաբար մաքրվում է… Մաքրվում է հասարակության աղբից, կեղտից, թափթփուկներից, զիբիլից, այդ համանման «բաշիբոզուկներից»…
Իսկ Գյումրիում այդ կալանավորված երկուսով չպետք է բավարարվեն, միանշանակ չպետք է բավարարվեն, գլխատել է պետք այդ կլանները ու նման զիբիլները…»,- գրել է Ռ.Մելքոնյանը։