Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Երևան քաղաքում փետրվարի 4-5-ը, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 6-ին սպասվում է ձյուն։
Հանրապետության տարածքում փետրվարի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը, 7-8-ը՝ առանձին շրջաններում, 6-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։
Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ, փետրվարի 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։