Եռամսյա դադարից հետո երեխայի պես տենչում եմ խաղալ. Կասիլյաս
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը չի հուսահատվում և հույս ունի վերականգնել իր տեղը մեկնարկային կազմում։
«Ես արագ չեմ հանձնվում։ Դա լավ է նաև Դիեգո Լոպեսի համար։ Նա լավ է խաղում և շատ հաճախ փրկում թիմին։
Պատրաստ եմ խաղալ, հասանալի եմ մարզչի համար և օգնում եմ թիմին։ Պետք է սպասեմ հնարավորությանս, ինչից հետո առավելագույն կերպով օգտվեմ դրանից։ Եռամսյա դադարից հետո երեխայի պես տենչում եմ խաղալ»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերում Goal.com կայքը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը