Ուկրաինան Նիդեռլանդներից այս տարի կստանա F-16 կործանիչների նոր խմբաքանակ
Ուկրաինան 2024 թվականին կստանա Նիդեռլանդներից F-16 կործանիչների հերթական խմբաքանակը, ինչը երկրի օդային պաշտպանության ուժեղացման կարևոր քայլերից է։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը՝ Հաագա կատարած այցի ժամանակ։
«Սպասում ենք ինքնաթիռների հերթական խմբաքանակի փոխանցմանը 2025 թվականին, շարունակվում է մեր օդաչուների, ինժեներական և տեխնիկական անձնակազմի ուսուցումը։ Նիդեռլանդները առանցքային դեր են խաղում Օդային ուժերի կոալիցիայի մեջ՝ աջակցելով մեր ավիացիոն ենթակառուցվածքների և հնարավորությունների զարգացմանը»,-նշել է Ումերովը։
Նիդեռլանդներն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինային կփոխանցի 24 միավոր F-16 կործանիչ։ Երկրի պաշտպանության նախարար Ռուբեն Բրեքելմանսը հայտնել է, որ Նիդեռլանդները նաև կնպաստի ուկրաինական ցամաքային անձնակազմերի ուսուցմանը՝ ապահովելու F-16-ների աշխատունակությունը։
Ըստ Նիդեռլանդների պաշտպանության նախարարության՝ 26 ուկրաինացի զինվորականներ մասնակցում են ավիաբազայում անցկացվող զորավարժություններին, որոնք շարունակվելու են մինչև ապրիլի վերջ։