Սիրո Ամիրխանյանը նշանակվել է Գլխավոր հարկադիր կատարող
Սիրո Ամիրխանյանը նշանակվել է Գլխավոր հարկադիր կատարող։ Այս մասին որոշում է ստորագրել Նիկոլ Փաշինյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սիրո Ամիրխանյանին նշանակել Գլխավոր հարկադիր կատարող»,-նշված է որոշման մեջ։
Նշենք, որ նախկինում նա ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետն էր։
Հիշեցնենք, որ 168.am-ը շաբաթներ առաջ էր գրել, որ Արսեն Մնացականի պաշտոնանկությունից հետո արդեն տևական ժամանակ թափուր մնացած գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը առաջիկայում կզբաղեցվի Սիրո Ամիրխանյանը։