Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը միանում է Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիային․ Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

«Հիմա ամենաէականի մասին: Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը միանում է Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիային: Դա՞ է եղել Վաշինգտոնում ստորագրության պայմանը եւ դրա՞ համար է, որ ըստ էության մինչեւ այսօր առավոտյան պաշտոնապես չէր հայտարարվում, որ լինելու է ստորագրություն:

Ինչու՞ է Հայաստանի միանալու մասին հայտարարվում Վաշինգտոնում ստորագրության արարողությանը, ընդ որում առաջինն այդ մասին փաստորեն հայտնում Էնթոնի Բլինքենը:

Ի՞նչ է ենթադրում միանալը: Ինչպե՞ս է այն արտահայտվելու:

Այստեղ բուն խնդիրն անշուշտ միանալը չէ: Այդ որոշումը բնականաբար անհրաժեշտությունների հարց է, որոնք կարող են լինել շաղկապված: Եթե որոշումը անհրաժեշտ է եղել լոկ պետքարտուղարությունից ստորագրում ստանալու համար, ապա դա մի հարց է, եթե պետք է եղել այս շրջափուլում Հայաստանի շուրջ անվտանգային ռիսկերի կառավարման հարցում գործուն որևէ աջակցություն ստանալու համար, դա ուրիշ հարց է:

Բայց էականն այն է, որ Հայաստանի հանրությունը փաստացի այդ թեմայով չի ստանում պատշաճ տեղեկատվություն և Հայաստանի որոշման մասին առաջինը լսում է այլ երկրի բարձրաստիճան պաշտոնյայից, և էական չէ, թե որն է այդ այլ երկիրը: Եվ էական չէ արդեն, որ նրանից հետո Հայաստանի արտգործնախարարն է մեկ րոպե անց կրկնում նույնը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031