Բաժիններ՝

Կաթնաշոռով ու խտացրած կաթով շոկոլադե նրբաբլիթներ

Բաղադրիչները՝ 6 բաժնի համար

  • 8 ճ/գ ալյուր
  • 2 ճ/գ կակաո
  • 1 պտղունց աղ
  • 4 ճ/գ շաքարավազ
  • 5 հատ ձու
  • 450 մլ կաթ
  • 2 ճ/գ բուսական յուղ, մի փոքր էլ՝ թավային քսելու համար
  • 300 գ կաթնաշոռ
  • 3 ճ/գ խտացրած կաթ

Կարելի է ավելացնել

  • Խտացրած կաթ՝ ըստ ճաշակի
  • Հատապտուղներ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Ալյուրը, կակաոն, աղն ու շաքարավազը լցրեք մեկ խորը պնակի մեջ:

Կարդացեք նաև

Ավելացրեք մի փոքր հարած ձվերը, կաթն ու բուսական յուղը: Միքսերով լավ հարեք, որպեսզի ջրալի խմոր ստանաք:

Թավային յուղ քսեք ու նրբաբլիթները երկու կողմից տապակեք:

Միջուկի համար կաթնաշոռը բլենդերով հարեք, խառնեք խտացրած կաթի հետ:

Նրբաբլիթների վրա լցրեք ստացած միջուկը, փաթաթեք: Զարդարեք խտացրած կաթով ու հատապտուղներով:

Տեսանյութեր

Լրահոս