Բաժիններ՝

Լոլիկի հյութի մեջ մարինացված նեխուր

Բաղադրիչները՝ 5 բաժնի համար

  • 500 գ նեխուրի ցողուն
  • 5 հատ հատիկավոր սև պղպեղ
  • 3 հատ բահար (душистый перец горошком)
  • 1 թ/գ գինձ
  • 3 հատ մեխակ
  • 1 լ լոլիկի հյութ
  • 1 ճ/գ աղ
  • 3 ճ/գ շաքարավազ
  • 1/2 պատիճ կծու պղպեղ չիլի
  • 2-3 հատ դափնու տերև
  • 1 գլուխ սխտոր
  • 3 ճ/գ խնձորի քացախ

Պատրաստման եղանակը

Նեխուրը լավ լվացեք, տերևները հեռացրեք, ցողունների չոր հատվածները հեռացրեք, հարթեցրեք: Ցողունները մոտ 3 սմ երկարությամբ կտրատեք, լցրեք փակվող տարայի մեջ:

Հատիկավոր սև պղպեղը, բահարը, գինձը և մեխակը տրորեք-մանրացրեք:

Կարդացեք նաև

Լոլիկի հյութը լցրեք կաթսայի մեջ, միջին ուժգնության կրակի վրա տաքացրեք՝ ավելացնելով աղը, շաքարավազը, մանրացրած չիլին, տրորած համեմունքներն ու դափնու տերևները: Մի քանի րոպե թույլ եռացրեք ու հանեք կրակի վրայից:

Սխտորը դանակի բութ ծայրով ճզմեք, խոշոր կտրտեք ու քսեք նեխուրի ցողուններին:

Լոլիկի տաք հյութի մեջ լցրեք քացախը ու խառնեք: Քացախը լցնելուց անմիջապես հետո լոլիկի հյութը լցրեք նեխուրի վրա, ամբողջությամբ հովացրեք, տարան կափարիչով ծածկեք ու տեղադրեք սառնարանում:

Մատուցելուց առաջ նեխուրը գոնե մեկ օր պետք է սառնարանում մնա: Ինչքան երկար պահեք սառնարանում, այնքան այն համեղ կլինի:

Տեսանյութեր

Լրահոս