Թուրքիայում տարեկան գնաճը կազմել է 44․38 %

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է դեկտեմբեր ամսվա սպառողական գների ինդեքսը։ Դեկտեմբերին գնաճն ամսական կտրվածքով աճել է 1․03%-ով և ընդհանուր առմամբ տարեկան կտրվածքով հասել 44․38%-ի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ 2023-ի համեմատ՝ ամենաբարձր գնաճի ցուցանիշը գրանցվել է կրթական ծառայությունների ոլորտում (91․64%), իսկ ամենաքիչը՝ տրանպորտի ոլորտում (25․88%)։

Ի հավելում վերոնշյալի` ընդգծվել է, որ տնտեսագետները կանխատեսումներ են արել, ըստ որոնց, 2024 թվականի դեկտեմբերին սպառողական գների ինդեքսը կավելանա 1․61 տոկոսով։

Տեսանյութեր

Լրահոս