Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Սեբաստիեն Լըկորնյուին Ֆրանսիայի ԶՈՒ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է իր ֆրանիսացի գործընկերոջը՝ Սեբաստիեն Լըկորնյուին, Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։

ՀՀ պաշտպանության նախարարն այս մասին նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Հարգելի Սեբաստիեն Լըկորնյու, ջերմ շնորհավորանքներս՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ։

Համոզված եմ, որ Ձեր նորացված մանդատի ընթացքում մենք կշարունակենք համատեղ աշխատանքը Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական համագործակցության ամրապնդման և հետագա զարգացման ուղղությամբ»,-նշված է գրառման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս