Բաժիններ՝

Քարաթափման վտանգ Լոռու մարզում

Ապրիլի 23-ին, ժամը 10.04-ին տեղեկություն է ստացվել, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի Փամբակ-Շահալի երկաթգծի հատվածում մոտակա ժայռից ժայռաբեկոր է կախվել. առկա է քարաթափման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ ժամանակի ընթացքում ժայռաբեկորը թուլացել է, որի հետևանքով առաջացել է ընկնելու վտանգ:

Հրշեջ-փրկարարները վտանգ ներկայացնող ժայռաբեկորը և հարակից քարերը հեռացրել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930