ԵՄ-ն ամսական 1,5 միլիարդ եվրո կտրամադրի Ուկրաինային
Եվրամիությունը 2025 թվականի հունվարից Ուկրաինային ամսական 1,5 միլիարդ եվրո օգնություն կտրամադրի։
Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը 27 երկրների արտգործնախարարների առաջին հանդիպման արդյունքներով ասուլիսում։
Նա նշել է, որ Ուկրաինային օգնությունը մնում է ԵՄ-ի առաջնահերթությունը և Բրյուսելն ամեն ինչ պետք է անի, որպեսզի Կիևի դիրքերն ամուր լինեն Ռուսաստանի հետ ապագա բանակցություններում։