Թրամփի կարծիքով Սիրիայում Ասադի իշխանությունը տապալելու հետևում կանգնած է Թուրքիան
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սիրիայում նախագահ Բաշար Ասադի կառավարության տապալման հետևում կանգնած է Թուրքիան։
Թրամփն այս հայտարարությունն արել է լրագրողների հետ հանդիպմանը։
«Ոչ ոք չգիտի, թե ով է կանգնած մյուս կողմի (Սիրիայի նոր կառավարության) թիկունքում, բայց ես գիտեմ: Դա Թուրքիան է: Լավ, Թուրքիան կանգնած է դրա հետևում: Նա (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը) շատ խելացի մարդ է»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Սիրիայի հակակառավարական ուժերը դեկտեմբերի 8-ին առանց դիմադրության հանդիպելու գրավել էին Դամասկոսը։ ՌԴ արտգործնախարարությունը հայտնել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սիրիական հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո որոշել է հրաժարական տալ և լքել Սիրիան՝ հրահանգելով խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը։