Բաժիններ՝

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Սիրիայից

ԱՄՆ վարչակազմն ամերիկացիներին խորհուրդ է տվել լքել Սիրիայի տարածքը՝ անվտանգության անկանխատեսելի իրավիճակի պատճառով։ Այս մասին հաղորդում է Դամասկոսում ԱՄՆ դեսպանատունը։

«Սիրիայում անվտանգության իրավիճակը շարունակում է մնալ անկայուն և անկանխատեսելի՝ կապված ամբողջ երկրում զինված հակամարտության և ահաբեկչության հետ: ԱՄՆ քաղաքացիները հնարավորության դեպքում պետք է լքեն Սիրիան», – ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄՆ այն քաղաքացիները, որոնք չեն կարող լքել Սիրիան, խորհուրդ է տրվում պատրաստվել արտակարգ իրավիճակների և երկար ժամանակով տեղում պատսպարվելու։ԱՄՆ դեսպանատունը հավելում է, որ Դամասկոսում իր գործունեությունը դադարեցրել է դեռ 2012 թվականին, հետևաբար, հյուպատոսական ծառայություններ չի տրամադրում Սիրիայում ԱՄՆ քաղաքացիներին։ Այն ամերիկացիները, որոնց մեկնելու համար օգնություն է հարկավոր, պետք է դիմեն այն երկրի դեսպանատուն, ուր մեկնում են։

Նոյեմբերի վերջից Սիրիայի հակակառավարական ուժերը գրավել են երկրի մի քանի խոշոր քաղաքներ։ Դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները մտել են Դամասկոս և պետական ​​հեռուստատեսությամբ հայտարարել, որ վերահսկողություն են հաստատել երկրի վրա։ Սիրիայի ժամանակավոր կառավարությունն անցումային շրջանում ղեկավարում է Մուհամեդ ալ-Բաշիրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս