Ադրբեջանում հայտարարել են դիվերսիա պլանավորող ծայրահեղական խմբավորում հայտնաբերելու մասին

Ադրբեջանական հատուկ ծառայությունները հայտարարել են ծայրահեղական խմբավորման գործունեությունը բացահայտելու և կասեցնելու մասին, որը ծրագրել է դիվերսիա իրականացնել և պատանդներ վերցնել։ Այդ մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ 

Ըստ Ադրբեջանի պետանվտանգության ծառայության՝ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանի քաղաքացիներ՝ Ֆախրադդին Շախմուրովը (ծնված 1984 թ.), Ջալալ Մուրադովը (ծնված 1960 թ.), Քամրան Բաբաևը (ծնված 1998 թ.) այլ անձանց հետ համաձայնությամբ ստեղծել են հանցավոր խումբ, որի նպատակը երկրի սահմանադրական կարգի հիմքերի դեմ ծանր հանցագործություններ կատարելն էր։ Ծայրահեղականները գաղտնի հանդիպումներ են կազմակերպել ողջ երկրում և փակ խմբեր ստեղծել սոցիալական ցանցերում, պատրաստվել են դիվերսիա իրականացնել պետական ​​կառույցների դեմ։ Այդ հանդիպումներից մեկի ժամանակ, որին մասնակցել է նաև օտարերկրյա պետության քաղաքացի, ներկայացվել է հանցավոր համայնքի դրոշը։ Ֆախրադին Շախմուրովին հանձնարարվել է ղեկավարել հանցագործությունների պլանների մշակումը, որոնք կատարվելու էին հանուն խմբի նպատակների: 

«Շախմուրովը և նրա հանցակիցները պահանջներ ներկայացնելու նպատակով պլան են պատրաստել պետական ​​սահմանի մաքսակետերից մեկը գրավելու և պատանդներ վերցնելու համար։ Նպատակը եղել է վնաս հասցնել երկրի պաշտպանունակությանը և տնտեսական անվտանգությանը, պատանդ վերցնել աշխատակիցներին և այլ անձանց՝ հանցավոր համայնքի պահանջներն առաջ քաշելու համար։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ կազմակերպված խմբի անօրինական գործողությունները կասեցվել են»,- ասվում է Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հայտարարության մեջ։ Ֆախրադին Շախմուրովը քրեական հետապնդման է ենթարկվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 28.282.2 (կազմակերպված խմբի կողմից կատարված դիվերսիոն գործողությունների նախապատրաստում), 28.215.3 (պատանդ վերցնելու նախապատրաստում), 218.1 (հանցավոր համայնքի ստեղծում) և 281.2 (պետության դեմ կոչեր պարունակող նյութերի տարածում) հոդվածներով։ 

Տեսանյութեր

Լրահոս