Իսրայելը հավանություն է տվել օկուպացված Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրերի ընդլայնման ծրագրին
Իսրայելի կառավարությունը կիրակի հավանություն է տվել Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրերի ընդլայնման ծրագրին:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտարարել են, որ իրենք առաջնորդվել են «պատերազմի և Սիրիայում նոր ճակատի լույսի ներքո» և Գոլանում իսրայելական բնակչությունը մեծացնելու մղումով:
«Գոլանի ամրապնդումն ուժեղացնում է Իսրայել պետությունը, և դա հատկապես կարևոր է ներկա պահին։ Մենք կշարունակենք պահել դրանք, օգնել նրանց բարգավաճել և կառուցել դրանց վրա»,-ասված է Նեթանյահուի հայտարարության մեջ:
Ավելի վաղ սիրիական իշխանությունների դեմ թուրքամետ ուժերի հարձակման ֆոնին իսրայելական բանակը հայտարարել էր, որ լրացուցիչ ուժեր է ուղարկել Գոլանի բարձունքներ։ Ավելի ուշ Իսրայելը նույնիսկ խախտեց Իսրայելի և Սիրիայի միջև բուֆերային գոտին։
Օսմանյան կայսրության ժամանակ Գոլանի բարձունքները եղել են Պաղեստինի վիլայեթի կազմում, որից հետո ընդգրկվել են Լիբանանում տեղակայված Սիրիայի ֆրանսիական մանդատի մեջ։
1944-1967թվականներին Գոլանի բարձունքները դարձել են Սիրիայի մի մասը: Ավելի ուշ՝ 1967 թվականի 6-օրյա պատերազմի ժամանակ, Իսրայելը գրավեց Գոլանի բարձունքների երկու երրորդը։ 1981 թվականին Իսրայելը պաշտոնապես բռնակցեց Գոլանի բարձունքների այս հատվածը, սակայն մինչ օրս այն որպես Իսրայելի տարածք է ճանաչել միայն Միացյալ Նահանգները