Դամասկոսում Իրանի դեսպանը Արաղչիից Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման վերաբերյալ հանձնարականներ է ստացել
Դամասկոսում Իրանի դեսպանը մի շարք հանձնարարականներ է ստացել արտգործնախարար Աբբաս Արաղչիից՝ Իրանի ազգային շահերը և Սիրիայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, գրում է Tasnim գործակալությունը:
Սիրիայում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարին կիրակի Թեհրանում հանդիպել է Արաղչիի հետ։ Դեսպանը զեկույց է ներկայացրել Բաշար Ասադի կառավարության տապալումից հետո Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ և արտգործնախարարին ներկայացրել Դամասկոսում Իրանի դեսպանատան և Սիրիայում այլ դիվանագիտական և հյուպատոսական հաստատությունների անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցները։.
Իր հերթին, Արաղչին դեսպանին խորհուրդ է տվել Սիրիայում զարգացումների մշտական և ուշադիր հետևելու անհրաժեշտության մասին՝ Իրանի ազգային անվտանգությունն ու շահերը ապահովելու, Սիրիայի ազգային ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն աջակցելու, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը պաշտպանելու համար։