Թուրքիան պատրաստ է աջակցել Սիրիայի նոր իշխանություններին ռшզմական և պաշտպանական առումով. Գյուլեր

Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է, որ Թուրքիայի ներկայությունը Սիրիայում նպատակ ունի կանխել սիրիական տարածքի բաժանումը և այնտեղ ահաբեկիչների համար միջանցք ստեղծելը։

«Մեր հիմնական նպատակն է պաշտպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու միասնությունը, խաղաղ ճանապարհով ավարտել քաղաքական գործընթացը և մաքրել մեր սահմանները ահաբեկչական տարրերից»։

Գյուլերը հավելել է, որ Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայության վերանայման հարցերը կարող են քննարկվել նոր վարչակազմի հետ, երբ անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն։

Տեսանյութեր

Լրահոս