Բաժիններ՝

Խեսուս Նավասը հրաժեշտ է տվել «Սևիլյա»-ի երկրպագուներին

«Սևիլյա»-ի լեգենդ Խեսուս Նավասն իր վերջին տնային հանդիպումն է անցկացրել ներվիոնցիների կազմում։

Դա տեղի է ունեցել Լա Լիգայի 17-րդ տուրի շրջանակներում, երբ «Սևիլյա»-ն մրցում էր «Սելտայի» հետ: Այդ խաղում Նավասի թիմը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ (1:0):

«Սևիլյա»-ի երկրպագուներն ակումբի լեգենդի պատվին հատուկ պաստառ էին պատրաստել։ Խաղից հետո Նավասը չկարողացավ զսպել արցունքները՝ հրաժեշտ տալով հարազատ մարզադաշտին։

39-ամյա կիսապաշտպանը կավարտի իր ֆուտբոլային կարիերան տարվա վերջին, բայց այլևս չի խաղա հարազատ մարզադաշտում։ Տարին «Սևիլյա»-ն կփակի դեկտեմբերի 22-ին Մադրիդում՝ «Ռեալի» դեմ արտագնա խաղով։

Իսպանացին ամռանը «Սևիլյա»-ի հետ ստորագրել էր ցմահ պայմանագիր։ Կարիերան ավարտելուց հետո նա կզբաղեցնի ակումբի վարչական պաշտոններից մեկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս