Ռուսական С-400-ների վերաբերյալ դիրքորոշումը չի փոխվել․ Թուրքիայի ՊՆ
Թուրքիան ակնկալում է ԱՄՆ նոր վարչակազմի հետ քննարկել F-35 կործանիչների գնման գործընթացը, Անկարայի դիրքորոշումը ռուսական C-400-ի վերաբերյալ չի փոխվել, ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
«Մենք արդեն հայտարարել ենք, որ ցանկանում ենք գնել F-35: Կարծում ենք, որ F-16-ի գնման գործընթացում դրական մթնոլորտը կարտացոլվի F-35-ի գնման գործընթացում: Իսկ ռուսական C-400-ի վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվել»,- ասել է Գյուլերը:
2017 թվականին Թուրքիան պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ C-400-ի գնդային համալիրի մատակարարման համար, որը ստացել է 2019 թվականին։
ԱՄՆ-ը պահանջել էր հարաժարվել ռուսական համակարգերից՝ հօգուտ ամերիկյան Patriot-ի, սակայն Անկարան չէր համաձայնել դրան։