Բաժիններ՝

Աշխարհում շորթող ծածկագրիչների գրոհներն ԱՀ-ների օգտատերերի վրա գրեթե կրնակի ուժգնացել են, այլ վնասաբերներինը՝ թուլացել

«Կասպերսկի» ընկերության լուծումները 2024-ի երրորդ եռամսյակում ծածկագրիչ-տրոյացիների գրոհներից պաշտպանել են 90 423 ունիկալ օգտատիրոջ՝ մեկ տարի առաջվա 46 872-ի դիմաց։ Ընկերության տվյալներով՝ այս տարվա նույն ամիսներին ծածկագրիչների բոլոր այն զոհերի գրեթե 18%-ը, որոնց տվյալները հրապարակվել են խմբավորումների DLS կայքերում (data leak site), տուժել են RansomHub ծածկագրիչից։

2024-ի հուլիս-սեպտեմբերին հայտնաբերվել է ծածկագրիչների 3 նոր ընտանիք և այդ տեսակի վնասաբեր ծրագրերի 2109 նոր մոդիֆիկացիա, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում՝ 9 նոր ընտանիք և 11 387 նոր մոդիֆիկացիա։ Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում ծածկագրիչների գրոհների ամենաշատը բախվել են   Իսրայելում (1,08%), Չինաստանում (0,95%) և Լիբիայում (0,68%) գտնվող օգտատերերը։ Մեկ տարի առաջ այդ ցուցակը գլխավորում էր Եմենը (1,63%), Բանգլադեշը (1,39%) երկրորդ տեղում էր, եռյակը եզրափակում էր Հարավային Կորեան (0,65%)։

«Կասպերսկի» ընկերության լուծումները 2024-ի երրորդ եռամսյակում աշխարհով մեկ մայներներից պաշտպանել են 297 485 ունիկալ օգտատիրոջ։ Անցյալ տարվա հուլիս-սեպտեմբերին մայներների օգտագործմամբ գրոհներ են հայտնաբերվել 363 120 ունիկալ օգտատերերի համակարգիչներում։ Ընթացիկ տարվա հուլիս-սեպտեմբերին հայտնաբերվել է մայներների 15 472 նոր մոդիֆիկացիա՝ նախորդ տարվա 2199-ի դիմաց։ 2024-ի նույն ժամանակահատվածում մայներներն ավելի շատ գրոհել են Վենեսուելայում (1,73%), Տաջիկստանում (1,63%) և Ղազախստանում (1,34%) գտնվող օգտատերերին։ Մեկ տարի առաջ ցուցակը գլխավորում էր Տաջիկստանը (2,38%), Ղազախստանը (1,96%)՝ երկրորդն էր, իսկ ահա Ուզբեկստանը՝ (1,69%)՝ երրորդը։

Նվազել է նաև համացանցի միջոցով, այսինքն՝ վեբ-գրոհների քանակը։ Այսպես, 2024-ի երրորդ եռամսյակում «Կասպերսկի» ընկերության լուծումները հետ են մղել 652 004 741 գրոհ, որոնք իրականացվել են ամբողջ աշխարհում տեղակայված ինտերնետ-ռեսուրսներից: Գրանցվել է 109 240 722 եզակի URL, որոնց հակազդելու համար գործարկվել է վեբ-հակավիրուսը: 2023-ի հուլիս-սեպտեմբերին հետ է մղվել 694 400 301 գրոհ և արձանագրվել 169 194 807 եզակի URL: Ընթացիկ տարվա նույն ամիսներին ամենաշատը նման գրոհներ են հետ մղվել Կատարում (11,95%), Պերուում (11,86%) և Մարոկկոյում (11,56%) գտնվող օգտատերերի համակարգիչներում։ Մեկ տարի առաջ այդ վարկանիշը հետևյալ տեսքն ուներ․ Բելառուս (15,42%), Մոլդովա (15,35%), Ալբանիա (14,05%)։

Ինչ վերաբերում է տեղային սպառնալիքներին (վնասաբեր ծրագրեր, որոնք հայտնաբերվել են անմիջապես օգտատերերի համակարգիչներում կամ դրանց միացված հանովի կրիչներում, կամ ի սկզբանե հայտնվել են համակարգչում ոչ բաց տեսքով, օրինակ՝ ծրագրեր բարդ ինստալյատորների կազմում, ծածկագրված ֆայլեր), ապա 2024-ի երրորդ եռամսյակում «Կասպերսկի»-ի ֆայլային հակավիրուսը գրանցել է 23 196 497 վնասաբեր և հնարավոր անցանկալի օբյեկտ՝ նախորդ տարվա հուլիս-սեպտեմբերի 33 847 517-ի դիմաց։ Ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում ամենաշատը տեղային սպառնալիքների ենթարկված երկրների եռյակն ունի հետևյալ տեսքը. Թուրքմենստան (46,00%), Աֆղանստան (38,98%), Եմեն (38,43%)։

Մեկ տարի առաջ ցանկը գլխավորում էր նույն Թուրքմենստանը (49,40%), Եմենը երկրորդն էր (44,54%), իսկ երրորդը Աֆղանստանն էր (40,48%)։

Աշխարհում 2024-ի երրորդ եռամսյակում ԱՀ-ների վրա գրոհների մասին մանրամասն կարդացեք Securelist.ru-ում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս