Նիկոլի հանդեպ ատելությունն ու նողկանքը հասել է իր պատմական մաքսիմումին. Նաիրիա Զոհրաբյան

Սիրիայում տեղի ունեցած և այժմ էլ ունեցող իրադարձություններն ուղղակի մեկ բառով պետք է բնորոշել՝ քաոս. Սիրիայով և Սիրիայում տեղի է ունենում Մերձավոր Արևելքի վերաձևավորում, ինչից հետո Արևմուտքի թիրախում է հայտնվելու Իրանը, ապա՝ Սյունիքը։ Պատահական չէ, որ այդ մասին շատ ուղիղ հայտարարում է Թուրքիան, իսկ թուրք պատգամավորն արդեն խոսում է «Զանգեզուրի միջանցքի» կարողությունը 1 տրիլիոն դոլար գնահատելու մասին։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Սիրիայում Ասադի կառավարության տապալման և ակաբեկչական խմբավորման ձեռքն անցնելու մասին, նման տեսակետ հայտնեց քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով՝Թուրքիան Սիրիայով դառնում է է՛լ ավելի ուժեղ գերտություն, ինչին զոհ է գնալու նաև Հայաստանը՝ որպես փոքր սիսեռահատիկ։

«Եթե կան մարդիկ, որոնք մտածում են, թե Թուրքիայի առաջ կռանալով կարողանալու են Հայաստանի համար բերել խաղաղություն, թող նայեն Սիրիային ու տեսնեն՝ Սիրիա պետություն այլևս չկա»,- ասաց Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ իր խոսքն առաջին հերթին ուղղված է Փաշինյանի իշխանությանը, որը վասալական է, հակահայկական, ինչից օգտվելով էլ Թուրքիան և Ադրբեջանը նորանոր պահանջներ են դնում Հայաստանի առաջ։

Կարդացեք նաև

«Կրկնում եմ՝ Թուրքիայի հաջորդ թիրախը Սյունիքն է, այնպես որ՝ Փաշինյանի ու նրա ընտանիքի ռեալիթի շոուները ցուցադրվում են մեկ նպատակով՝ հանրությանը զբաղեցնել իրենցով, փիփերթով, տոլմայով, ուրախանան տոնածառով, որ չմտահոգվեն, որ Սիրիան կորցնելուց հետո հաջորդ թիրախը Իրանն է լինելու և մենք՝ որպես միջանկյալ մի փոքր խնդիր»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Շարունակելով Հայաստանի շուրջ եռացող խնդիրներին զուգահեռ՝ փաշինյանական իշխանության կողմից հասարակությանը հրամցվող անհոգ օրակարգերի թեման՝ Նաիրա Զոհրաբյանը նկատեց՝ դրանք այլևս մասսայականություն չունեն անգամ Նիկոլ Փաշինյանին ընտրած էլեկտորատի մոտ, որովհետև Փաշինյանի նկատմամբ ատելությունը խորացած է նաև վերջիններիս շրջանում։

«Նրան ատում են անգամ իրեն ընտրած մարդիկ։ Այսօր առավել քան երբևէ իշխանությունը շպրտված է փողոցում. Նիկոլի հանդեպ ատելությունն ու նողկանքը հասել է իր պատմական մաքսիմումին։ ՀՀ որևէ իշխանության նկատմամբ այսքան զզվանք չի զգացել հանրությունը»,- ասաց Զոհրաբյանը՝ վստահեցնելով, որ ճանապարհային ճիշտ քարտեզ ունենալու դեպքում ընդդիմությունը կարողանալու է իշխանությունն ազատել Փաշինյանից։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս