«Թուրքիայի հաջորդ թիրախը Սյունիքն է, այնպես որ՝ Փաշինյանի ու նրա ընտանիքի ռեալիթի շոուները ցուցադրվում են մեկ նպատակով՝ հանրությանը զբաղեցնել իրենցով, փիփերթով, տոլմայով, ուրախանան տոնածառով, որ չմտահոգվեն, որ Սիրիան կորցնելուց հետո հաջորդ թիրախը Իրանն է լինելու և մենք՝ որպես միջանկյալ մի փոքր խնդիր»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
«Այդ նույն ֆինանսների նախարարին պետք է ասել՝ 6 տարի է, ասում ենք՝ տնաքանդություն է միկրոձեռնարկատերերին հարկերից ազատելու որոշումը. հարկե՛ք նրանց։ 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող առևտրականներին հարկերից ազատելը պետականակործան որոշում է, ուստի հիմա թող ասեն, թե որքա՞ն կորուստ է կրել պետական բյուջեն Երևանից դուրս գործող միկրոձեռնարկատերերին հարկերից ազատելու հետևանքով»։
Հարկային օրենսգրում կատարած նոր փոփոխությունները մեծ վնաս են հասցնում մասնավոր ոլորտին։ Այսպիսով՝ հուլիսի 1-ից միկրոբիզնեսը նոր կարգով է հարկվում, այսինքն՝ եթե նախկինում մեկ աշխատողի համար գործատուն 5000 դրամ էր վճարում, ապա փոփոխություններից հետո պետք է 20 տոկոս եկամտահարկ վճարի։