Բաժիններ՝

«Հերթական թիթեռնիկը՝ հասարակական-քաղաքական դաշտում»

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«ՀԱԿ-ի անցած ճանապարհը վառ օրինակ էր Րաֆֆի Հովհաննիսյանի համար և նա պետք է նրանց սխալներից, բացթողումներից դասեր քաղեր: Մինչդեռ, Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրեց նույն ճանապարհը, նույն ճանապարհի պարզունակ կրկնօրինակը, ենթարկվելով ՀԱԿ-ի ձախողված բեկորների, մի քանի արկածախնդիրների կյանքում քննություն չբռնած, ի սկզբանե ձախողման տանող առաջարկներին: Նրա քաղաքական անփորձությունից, մարդկային ազնիվ, բայց հակասական, անհավասարակշիռ ու նաև ստեղծված իրավիճակից անակնկալի եկած ու շփոթված կարգավիճակից փորձեցին օգտվել և օգտվեցին, նրան և իր շարժումը իրենց վարկանիշը բարձրացնելուն ծառայեցրին մի քանի այլ կուսակցություններ…

Եղավ այն, ինչ պետք է լիներ, ստեղծվեց պատային իրավիճակ, որը տարավ ապրիլի 9-ի Բաղրամյան պողոտայի ոստիկանական պատին…
Մինչդեռ, Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ փորձեց անել վերջերս, <<Անի>> հյուրանոցի իր համաժողովում, պետք է աներ ավելի վաղ` ԿՀԸ-ի պաշտոնական տվյալների հրապարակումից հետո: Նա պետք է դներ նոր գեղեցիկ ավանդույթի հիմնաքարը, պետք է շնորհավորեր վերընտրված ՀՀ Նախագահին և հանդես գար ծրագրային ելույթով, լծվեր ընդիմադիր լուրջ քաղաքական շարժման ձևավորմանը: Նոր քաղաքական կառույցի հիմնադրմանը` լուրջ ծրագրերով, մարզային կառույցներով, մարտավարական և հեռանկարային տեսլականով…
Սակայն, ակնհայտ զգացվում էր, որ նա բացարձակ պատրաստ չէր նման զարգացումների և անակնկալի եկած, շփոթված ստեղծված իրավիճակից, կողքից հնչող ոչ իրատեսական գնահատականներից, կատարեց ոչ ադեկվատ քայլեր, թույլ տվեց սխալներ, որոնք հանգեցրին նրան, ինչին ականատես եղանք:
Այս ամենը միաժամանակ բացահայտեցին Րաֆֆի Հովհաննիսյան քաղաքական գործչի կերպարը, ցույց տվեցին, որ նա այն անձը, այն քաղաքական գործիչը չէ, որ պատրաստ է ու կարող է ղեկավարել նման լուրջ շարժում: Ցավոք, այդ շարժման ներուժը նույնպես ձևավորված չէ և նրա կողքը չկան այնպիսի քաղաքական գործիչներ, անհատականություններ, որոնք կարող են լրացնել նրան կամ օգնել…
Եվ ի՞նչ… Այն, որ սա հերթական քաղաքական թիթեռն է մեր հասարակական-քաղաքական դաշտում, հերթական շարժումը` ընդամենը…»:։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս