«Եթե Փաշինյանն ադրբեջանցիների վերադարձի լուրը հերքի, Ադրբեջանից նրա ստորագրությամբ մի թուղթ կտպեն». Արթուր Խաչատրյան

Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նախ չպատասխանեց հարցին, թե արդյո՞ք հայ-ադրբեջանական բանակցություններում ադրբեջանցիների վերադարձի հարց նախատեսված է, իսկ հետո ասաց՝ ո՛չ կարող է հերքել, ո՛չ հաստատել, քանի որ ՔՊ-ի օրակարգում խաղաղ գոյակցության հարցն է։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այս համատեքստում հիշեցրեց՝ երբ իշխանություններին հարցնում էին արցախահայերի վերադարձի իրավունքների մասին, իրենք ասում էին՝ «այս սահմանումով հարցը մեզ համար ընդունելի չէ»։

«Երբ հարցնում էինք՝ ձեր ձևակերպումը ո՞րն է, իրենք կրկին ո՛չ հերքում, ո՛չ հաստատում էին, ժողովրդի լեզվով ասած՝ ո՛չ գվվում, ո՛չ բվվում էին, բայց ընդունում էին, որ այդ հարցն օրակարգային է։ Բայց  հենց այդ հարցը բարձրացնեն, Ալիևը հակառակ հարցը կբարձրացնի՝ սրանով էին հիմնավորում չբարձրացնելը։

Ավելին ասեմ՝ երբ խոսում է փոխադարձ հայցերից հրաժարվելու մասին, Փաշինյանն ասում է, որ փոխադարձաբար հրաժարվենք հանուն խաղաղության՝ Ալիևը փոխադարձ հայելային բառը չի օգտագործում։

Կարդացեք նաև

Գաղտնազերծեցին 3 կետեր, կրկին այստեղից չհերքեցին, որովհետև եթե այստեղից հերքեն, այնտեղից իր ստորագրությամբ մի հատ թուղթ կտպվի։ Տեղեկատվական հոսքերը վերլուծելով՝ կարող ենք ասել, որ՝ այո՛, այդ հարցը կա բանակցային օրակարգում։ Ալիևը նույնիսկ ասել է՝ Երևանի կենտրոնում ադրբեջանցիներ էին ապրում, պետք է վերադառնան, հավանաբար նկատի ունի Կոնդը։

Եթե Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Կիրանցի երեխաներն ավելի ապահով են, որ թուրքերն իրենցից մի 20 մետր հեռավորության վրա են, հավանաբար ինքն էլ ուզում է իրեն ավելի ապահով զգալ, որ իր դաչայից մի 20 մետր հեռավորության վրա էլի թուրքեր գան ապրեն»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս