Հայաստանի իշխանությունները, 2018թ․-ից սկսած, դոստուպ են ուզում ունենալ Մեծ տղերքի սեղանին։ Մենք տեսանք, որ օգոստոսին Վաշինգտոնում ստորագրած փաստաթղթից 2 ամիս հետո Թրամփը Փաշինյանին չէր էլ ճանաչում։ Հիմա էլ նույնն է։ Դու ընդամենը գործիք ես։
Համաժողովի ընթացքում բացվել է նաև լուսանկարների ցուցահանդես, որը ներկայացրել է Արևմտյան Ադրբեջանի պատմական հողերում ոչնչացված մշակութային ժառանգության օրինակներ։ Մասնակիցներին բաժանվել են նաև տեղեկատվական նյութեր, պատրաստված համայնքի կողմից։
Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նախ չպատասխանեց հարցին, թե արդյո՞ք հայ-ադրբեջանական բանակցություններում ադրբեջանցիների վերադարձի հարց նախատեսված է, իսկ հետո ասաց՝ ո՛չ կարող է հերքել, ո՛չ հաստատել, քանի որ ՔՊ-ի օրակարգում խաղաղ գոյակցության հարցն է։
Այսինքն՝ մինչ Հայաստանի իշխանությունը հորթային հրճվանքով ցնծում է իրականում իրենից ոչինչ չներկայացնող այդ կանոնակարգի հաստատման կապակցությամբ, Ադրբեջանն ամենաուղիղ կերպով հասկացնում է, որ այդ փաստաթուղթը որևէ կերպ իրեն հետ չի պահելու հարմար պահի պատերազմ սանձազերծելու քայլից։