Բաժիններ՝

Իսրայելը պատրաստ է պատերազմի Լիբանանում, եթե «Հեզբոլլահ»-ը խախտի հրադադարը. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական բանակին կարգադրել է պատրաստվել «ինտենսիվ պատերազմի», եթե «Հեզբոլլահ»-ը խախտի հրադադարի ռեժիմը։ Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս»  գործակալությունից:

«Եթե տեղի ունենա համաձայնագրի զանգվածային խախտում, ես Իսրայելի պաշտպանության բանակին հրահանգել եմ պատրաստվել լայնամասշտաբ պատերազմի», – Նեթանյահուն  ասել է Channel 14-ին տված հարցազրույցում։

Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ համաձայնել է ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի դադարին։

«Ես պատրաստ եմ հրադադարի հարավում, երբ վստահ լինենք, որ կկարողանանք հասնել պատանդների ազատ արձակմանը, – ասել է նա։ – Ես պատրաստ եմ հրադադարի ցանկացած ժամանակ»։

Նրա կարծիքով՝ զգալիորեն բարելավվել են ՀԱՄԱՍ-ի հետ գործարք կնքելու պայմանները։

«ՀԱՄԱՍ-ը հույս ուներ, որ Իրանը կգա իրեն փրկելու, բայց դա տեղի չունեցավ: Նա հույս ուներ, որ հութիները կգան իրեն փրկելու, բայց դա տեղի չունեցավ։ Բայց ամենից շատ նա հույս ուներ, որ «Հեզբոլլահ»-ը կգա իրեն փրկելու։ «Հեզբոլլահ»-ը չկա: Ահա թե ինչու ես կարծում եմ, որ պայմանները շատ են փոխվել դեպի լավը», – պարզաբանել է վարչապետը:

Իսրայելի զինվորականները և «Հեզբոլլահ»-ը նոյեմբերի 27-ին դադարեցրել են ռազմական գործողությունները։

Կողմերը պայմանավորվել են, որ լիբանանյան բանակը կվերականգնի վերահսկողությունը Իսրայելի հետ սահմանակից տարածքների նկատմամբ, իսկ «Հեզբոլլահ»-ի ուժերը կնահանջեն իսրայելալիբանանյան սահմանից մոտավորապես 40 կմ հեռավորության վրա։ Կողմերը, սակայն, միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս