Բաժիններ՝

Սիրիական զորքերը Հալեպում և Իդլիբում հետ են մղում զինյալների հարձակումները

Սիրիական բանակի ստորաբաժանումները հակահարձակում են սկսել «Ջաբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորման զինյալների դիրքերի ուղղությամբ, որոնք ավելի քան 20 բնակավայր են գրավել Հալեպ քաղաքից դեպի հյուսիս և արևմուտք։ Հակահարձակում է սկսվել նաև Իդլիբում։

Այդ մասին հայտնում է Al Mayadeen-ը։

Ըստ լրատվամիջոցի տեղեկատվության՝ կառավարական ուժերն  իրականացված գործողության ընթացքում ազատագրել են Էլ Բակում քաղաքը։

Ավելի վաղ Հալեպ են տեղափոխվել օգնական ուժեր Սիրիայի այլ շրջաններից։

Փակվել է երթևեկությունը Դամասկոսն ու Հալեպը կապող M-5 միջազգային մայրուղով՝ զինված հարձակումների սպառնալիքի պատճառով։

«Ջաբհաթ ան Նուսրա»-ի և նրա դաշնակից արմատական ​​խմբավորումների զինյալները նոյեմբերի 27-ի դավադիր հարձակման ընթացքում վտանգավոր հեռավորությանբ մոտեցել են Հալեպին և գրավել մի քանի նպաստավոր դիրքեր քաղաքից 7-10 կմ հեռավորության վրա։

Հալեպի մերձակայքում ռազմաճակատի մի քանի հատվածներում կառավարական ուժերին հաջողվել է զսպել հակառակորդի առաջխաղացումը, նա կորուստներ է կրել, ոչնչացվել է մի քանի հարյուր զինյալ: Al Mayadeen-ը նաև հաղորդում է, որ սիրիական բանակը հետ է մղում զինյալների հարձակումն Իդլիբում։

Ըստ հրապարակման՝ բանակը կանգնեցրել է «Ջաբհաթ ան Նուսրա»-ի և նրա դաշնակիցների առաջխաղացումը Իդլիբի հարավ-արևելյան ճակատում և հակահարձակում է սկսել՝ փորձելով հետ գրավել զինյալների գրաված դիրքերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս