«Նախագահի մոտ աշխատելը դժվար է, բայց հետաքրքիր է»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հանդես է եկել ռուսաստանյան Առաջին ալիքի «Умники и умницы» հաղորդաշարում, որի ընթացքում պատմել է իր աշխատանքի մասին։
Պեսկովի խոսքերով, լինել պետական ծառայող՝ նշակում է լինել բյուրոկրատ՝ այդ բառի լավ իմաստով։ «Առաջին հերթին, հարկավոր է ի մի բերել ողջ տեղեկատվությունը և լինել այն մարդկանցից մեկը, ով այդ մասին զեկուցում է նախագահին։ Իսկ դա կարևոր է, քանի որ այնպիսի նախագահի, ինչպիսին Պուտինն է, անհնար է զեկուցել մակերեսային ձևով. նա ունի երկաթյա տրամաբանություն և հսկայական ծավալի գիտելիքներ»,- ասել է Պեսկովը։
Բացի այդ, ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, հարկավոր է տեղյակ լինել՝ ինչի մասին է խոսքը։
«Ինչպես ստորգետնյա աղբյուրներում ժայթքումներ են լինում, այնպես էլ հասարակության կամ ԶԼՄ-ների կողմից հանկարծ հետաքրքրություն է առաջանում այս կամ այն հարցի վերաբերյալ։ Երբեմն դրանք այնպիսի խնդիրներ են, որոնց մասին կյանքում առաջին անգամ ես լսում։ Ամենակարևորն է՝ շատ արագ հասկանալ այդ գործընթացների բնորոշ գծերն ու տրամաբանությունը, հասկանալ՝ որ տեղեկատվության վրա շեշտը դնել, որպեսզի հետո կարողանաս այդ ամենը բացատրել»,- ասել է Պեսկովը։
Նախագահի մամուլի քարտուղարի աշխատանքը, վերջինիս խոսքերով, դժվար է, սակայն հետաքրքիր։