Հակառակորդի ակտիվությունը կասեցվել է
ՊԲ օպերատիվ տվյալներով՝ ապրիլի 14-ից 20-ն ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: Առաջնագծի ողջ երկայնքով հայ դիրքապահները շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: