«Հանցագործություն կատարած մարդիկ անընդհատ արդարանում են, որ իրենք մեղավոր չեն․․․ Կարծես՝ նախապատրաստվում են նոր հանցագործությունների»
Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն։
Նրանք անընդհատ՝ տեղին, թե անտեղին, արդարանում են, որ իրենք մեղավոր չեն․․․
Միգուցե՝ պատասխանատու են, բայց մեղավոր չեն։
Եթե անգամ իրենք այդ ոլորտում ո՛չ պատասխանատու են, ո՛չ իրավունք ունեն ինչ-որ վարքագիծ դրսևորելու, մեկ է՝ արդարանում են։
Կարծես՝ նախապատրաստվում են նոր հանցագործությունների ․․․
Հ․Գ․ Առանց մեղքի պատասխանատվությունը գործում է տիեզերական իրավունքում և առավել վտանգավոր աղբյուրի պարագայում։ Հիմա եթե արդարացողը տիեզերագնաց չի, ուրեմն…»։