Թուրքական մամուլը սկանդալային է համարում Euroleague-ի որոշումը
«Բասկետբոլի Եվրալիգայի B խմբի» 9-րդ խաղային շաբաթվա շրջնակներում նախատեսվում է իսրայելական և թուրքական ակումբների հանդիպում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբին հերթական անգամ գործի է անցել և արդյունքում Անկարայում անցկացվելիք «Türk Telekom»-ի ու իսրայելական «Hapoel Bank»-ի թիմերի խաղը տեղափոխվել է այլ վայր։
«Լիգան կազմակերպող EuroLeague-ը որոշում է կայացրել Անկարայում նախատեսված հանդիպումը տեղափոխել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ»։
Վերոհիշյալ որոշումը թուրքական կողմը որակել է «սկանդալային»։