Բաժիններ՝

Հավի բդիկներ` կանարյան ձևով

Բաղադրիչները

  • հավի 6 բդիկ
  • 1 գդալ կարագ տապակին քսելու համար

Մարինադի համար

  • 1 ճ/գ լոլիկի պյուրե
  • 50 մլ սպիտակ գինու քացախ
  • 100 մլ ձիթապտղի ձեթ
  • 2 պճեղ սխտոր
  • 2 չորացրած չիլի պղպեղ
  • մեկական պտղունց չորացրած խնկածաղիկ, աղացած պապրիկա և քրքում
  • աղ

Համեմելու համար

  • 50 մլ սպիտակ գինու քացախ
  • 30 մլ ձիթապտղի ձեթ
  • 1 պճեղ սխտոր
  • մեկական պտղունց աղացած կարմիր կծու պղպեղ, չորացրած խնկածաղիկ ու աղացած պապրիկա
  • աղ

Պատրաստման եղանակը

Պատրաստեք մարինադը: Մանր կտրատեք սխտորը, հետո ճզմեք: Խառնեք մարինադի համար նախատեսված բոլոր բաղադրիչները:

Հավի բդիկները երկու մասի բաժանեք, տեղադրեք պլաստիկե կոնտեյների մեջ, վրան լցրեք մարինադը, խառնեք, կափարիչը փակեք, 24 ժամով տեղադրեք սառնարանում, ժամանակ առ ժամանակ այն դուրս հանեք ու թափ տվեք:

Պատրաստեք համեմելու համար նախատեսված սոուսը: Մանր կտրատեք սխտորը, ավելացրեք մյուս բաղադրիչներն ու խառնեք: Կարելի է ձեռքով խառնել, կարելի է նաև բլենդերով:

Խորը ու լայն կաթսայի մեջ հալեցրեք կարագը: Բդիկները հանեք մարինադից, անձեռոցիկով չորացրեք, տեղադրեք լավ տաքացած կարագի մեջ: Տապակեք՝ ժամանակ առ ժամանակ շուռ տալով, մինչև եփվելը՝ մոտ 20-30 րոպե:

Պատրաստի բդիկները տեղադրեք անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղը քամվի:

Հավի բդիկները տեղադրեք տաքացրած մեծ ափսեի մեջ, վրան լցրեք սոուսն ու մատուցեք:

Խորհուրդ: Ուտեստը հենց այսպիսին պետք է լինի՝ կծու ու քացախի մեղմ համով: Հավի բդիկները մատուցեք ըստ օրենքի՝ շատ աղի ջրի մեջ եփած կեղևով կարտոֆիլի ու կանաչ աղցանի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս