Երևանն ու Բաքուն անդրսահմանային գետերի ռեսուրսների կառավարման սխեմա են մշակում․ ԱՄՆ դեսպան
Հայաստանն ու Ադրբեջանն աշխատում են անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման համալիր սխեմայի ստեղծման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին։
«Ադրբեջանի և Հայաստանի հիդրոլոգների և ինժեներների խումբը ԱՄՆ-ի ակտիվ աջակցությամբ անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման համալիր սխեմա է մշակում»,-ասվում է X սոցցանցում դիվանագիտական առաքելության էջում:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Բաքվում ընթացող COP-29 կլիմայական գագաթնաժողովին Հայաստանի պատվիրակության չմասնակցելը բաց թողնված հնարավորություն է համարում:
ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ մասնակցության հարցը կախված է բանակցությունների ընդհանուր դինամիկայից։