«Ինտեր»-ը հաղթել է «Վենեցիա»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Վենեցիա»-ին։
Միլանում կայացած խաղում «Ինտեր»-ին հաջողվեց նվազագույն հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ: Հանդիպման միակ և հաղթական գնդակը 65-րդ րոպեին խփեց Լաուտարո Մարտինեսը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում երկրորդն է՝ 24 միավորով: 25 միավոր ունի «Նապոլի»-ն: