Բաժիններ՝

Բուլղարիայում չորս տարվա ընթացքում 7-րդ արտահերթ ընտրությունները կանցկացվեն

Բուլղարիայում հոկտեմբերի 27-ին չորս տարվա ընթացքում հերթական՝ յոթերորդ անգամ, արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Բուլղարիայում 2020 թվականին տեղի ունեցած ցույցերից հետո իշխանությունից հեռացել էր աջ կենտրոնամետ GERB կուսակցության գլխավորած կոալիցիան, որից հետո ընտրությունները հստակ արդյունքների չեն հանգեցրել:

Հոկտեմբերի 24-ին հրապարակված վերջին հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ այս ընտրություններից հետո ևս իրավիճակն էապես չի փոխվի։ Ըստ հարցումների՝ հստակ հաղթող չի լինի, կոալիցիայի ակնհայտ տարբերակներ նույնպես չկան։ Իսկ քվեարկողների մասնակցությունն, ըստ գնահատումների, կկազմի շուրջ 30%, ինչն ամենացածրը կլինի կոմունիզմի տապալումից ի վեր։ Եթե անսպասելի դաշինքներ չկազմվեն, կամ մի շարք կուսակցություններ միավորող ղեկավար հանկարծակի չհայտնվի, ապա, ըստ վերլուծաբանների, երկիրը հաջորդ տարի նորից ստիպված կլինի ընտրություններ անցկացնել։

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հունիսին կայացած վերջին ընտրություններից հետո GERB-ին կառավարություն կազմելու մանդատ էր տվել, քանի որ կուսակցությունը ստացել էր ձայների մեծամասնությունը՝ 68 տեղ 240-տեղանոց խորհրդարանում։ Սակայն GERB-ին չէր հաջողվել կոալիցիա կազմել և խորհրդարանում մեծամասնություն ձևավորել։ Այնուհետև կառավարություն կազմելու մանդատ էր տրվել այլ կուսակցությունների, ինչը, սակայն, ձախողվել էր, և նոր ընտրություններ են հրավիրվել

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս