Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը խաղաղության տանող ճիշտ ճանապարհն է. Վլադիմիր Պուտին

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը խաղաղության տանող ճիշտ ճանապարհն է։ Կազանում ընթացող BRICS գագաթնաժողովի ընթացքում այս մասին հայտարարել է  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։

«Այն, որ Ձեզ հաջողվեց այսօրվա մեր աշխատանքի ընթացքում մտքեր փոխանակել Ադրբեջանի նախագահի հետ, արդեն դրական է մեր միջոցառման համար։ Լոգիստիկան տարածաշրջանում համագործակցության կարևոր ուղղություն է։ Ավելի կարևոր է, որ դուք դրական եք վերաբերվում Ադրբեջանի և տարածաշրջանի այլ երկրների հետ փոխգործակցությանը։ Շ

ատ հաճելի է նշել, որ սկսվել է սահմանազատման գործընթացը, իսկ դա խաղաղության ճիշտ ճանապարհն է»,- հայտարարել է Պուտինը։

Տեսանյութեր

Լրահոս