Բաժիններ՝

Վուչիչը Սերբիայում ընդունել է Լեհաստանի և Հունաստանի վարչապետներին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բելգրադում ընդունել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին։ 

Վուչիչը հոկտեմբերի 23-ի երեկոյան Instagram-ի իր էջում գրել է, որ հանդիպումը հնարավորություն է՝ կարծիքներ փոխանակելու ընթացիկ իրադարձությունների  շուրջ:«Ինձ համար մեծ պատիվ և հաճույք է այսօր երեկոյան ընդունել Լեհաստանի և Հունաստանի վարչապետներ Դոնալդ Տուսկին և Կիրիակոս Միցոտակիսին:

Սա հնարավորություն է` կարծիքներ փոխանակելու Եվրոպայում ընթացող իրադարձությունների, ընդհանուր մարտահրավերների հաղթահարման ուղիների և ընդհանուր եվրոպական տանը մեր քաղաքացիների ավելի լավ կյանքի համար հնարավորությունների շուրջ»,- նշել է Վուչիչը։

Նա նաև ասել է, որ հպարտ է ներկայացնելու Սերբիան, որը «պատասխանատու և կառուցողական գործընկեր է ավելի լավ ապագա կառուցելու գործում»։Ավելի վաղ Սերբիայի ղեկավարը նշել էր, որ ստիպված է եղել մերժել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը, քանի որ միջոցառման անցկացման ժամանակաշրջանում արդեն համաձայնեցվել են բանակցությունները Լեհաստանի վարչապետի հետ։

Ըստ ՏԱՍՍ-ի՝ Վուչիչը նաև Ռուսաստանի ղեկավարի հետ զրույցում ասել էր, որ «նույնիսկ եթե այդ այցերը չլինեին, ինձ համար չափազանց դժվար կլիներ գալ՝ ձեզ քաջ հայտնի տարբեր հանգամանքների պատճառով»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս