Բաժիններ՝

«Տրամի» արևադարձային փոթորիկը Ֆիլիպիններում առնվազն 26 մարդու կյանք է խլել

«Տրամի» արևադարձային փոթորիկը Ֆիլիպիններում առնվազն 26 մարդու կյանք է խլել և շուրջ 160 000 մարդու ստիպել է հեռանալ տներից։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Տրամի»-ն, որը տեղացիները կոչում են «Քրիստինե», հորդառատ անձրևներ, հեղեղումներ և սողանքներ է առաջացրել Ֆիլիպինյան կղզեխմբի ամենամեծ Լուսոն կղզում։Ֆիլիպինների կառավարությունը փոթորկի ճանապարհին ընկած շրջաններում փակել է դպրոցները և գրասենյակները։ Ավելի քան 163 000 մարդ գտնվում է տարհանման կենտրոններում։

Տասնյակ չվերթեր չեղարկվել են։Ֆիլիպիններում տարեկան միջինը 20 արևադարձային փոթորիկ է լինում, որոնք ուղեկցվում են հորդառատ անձրևներով, ուժգին քամիներով և սողանքներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս