Սուրճ ֆրապպե
Բաղադրիչները`
- 1,5 ճ/գ լուծվող սուրճ
- 3 թ/գ շաքարավազ
- 3/4 բաժակ ջուր
- սառույց
- խտացրած կաթ՝ ըստ ճաշակի (2 թ/գ)
Պատրաստման եղանակը
Միքսերի կամ շեյքերի մեջ լցրեք սուրճը, շաքարավազը, խտացրած կաթն ու 3-4 ճ/գ սենյակային ջերմաստիճանի ջուրը:
Հարեք մինչև բաց գույնի փրփուր առաջանալը:
Ստացված խառնուրդը լցրեք բարձր բաժակի մեջ, ավելացրեք սառը ջուր և սառույց: