Մսագնդիկներ՝ տոմատի սոուսի մեջ
Բաղադրիչները՝
- 600 գ մսի խճողակի խառնուրդ՝ ձեր ճաշակով (տավարի, հավի, հնդուհավի, գառան ու խոզի)
- 2 ձու
- 200 գ չորահաց՝ առանց կեղևի
- 1 միջին չափի գլուխ սոխ
- 1 լիտր տրորած լոլիկ (տոմատի պյուրե)
- 100 մլ կաթ
- 1-2 պճեղ սխտոր
- 2 ճյուղ մաղադանոս
- 1 կույտ քերած պարմեզան պանիր
- 3 ճ/գ ձիթապտղի ձեթ
- աղ
Պատրաստման եղանակը
Չորահացը փշրեք, կաթը լցրեք վրան, 10 րոպե թողեք կաթի մեջ:
Սխտորը մանրացրեք, մաղադանոսի տերևները մանր կտրատեք ու ձվի, պարմեզան պանրի հետ լցրեք մսի խճողակի վրա: Հացը հանեք կաթի միջից, քամեք, ավելացրեք խճողակին և ինչպես հարկն է՝ հունցեք:
Ձեռքերն անընդհատ տաք ջրի մեջ մտցնելով՝ մսի խճողակից ընկույզի մեծության գնդիկներ պատրաստեք:
Մաքրեք ու մանր կտրատեք սոխը և ձիթապտղի ձեթով տապակեք մինչև փափկելը: Ավելացրեք տրորած լոլիկն ու կես բաժակ ջուր:
Երբ սոուսը պնդանա, ավելացրեք մսագնդիկները, կրակն ուժեղացրեք, կափարիչը փակեք ու 45-60 րոպե շոգեխաշեք՝ անընդհատ հետևելով, որ դրանք չվառվեն ու կաթսայի հատակին չկպչեն: