Բաժիններ՝

Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը՝ Մհեր Սեդրակյանի աղջկա հարսանիքին. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մհեր Սեդրակյանի դստեր հարսանյաց հանդեսին ներկա են եղել և Սերժ Սարգսյանը, և Գագիկ Ծառուկյանը: Նրանք նստած են եղել կողք-կողքի սեղաններին` մոտ երկու-երեք մետր հեռավորությամբ, սակայն բարև-բարլուս չեն տվել:

Գագիկ Ծառուկյանի սեղանի շուրջ նստելու եկած ՕԵԿ համամասնական ցուցակի առաջին համար Արմեն Երիցյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը  ջերմ բարևել, ողջագուրվել են: Արմեն Երիցյանը, դեռ չնստած, ասել է. «Գագո, դե հիմա բարձր ասա` թող բոլորը լսեն, թե ում ես ընտրելու քաղաքապետի ընտրություններում»: «Քեզ, իհարկե, քեզ»,- բարձրաձայն ու ժպտալով ասել է Ծառուկյանը: «Երիցյանն էլ Ծառուկյանի զորավարն է»,- կատակել են կողքի սեղանից:

Ի դեպ հիշենք, որ Արմեն Երիցյանն իր օրերում եղել է ոստիկանության բարձրաստիճան սպա, իսկ Ծառուկյանը՝ «օպեր»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս