Հրանտ Թադևոսյանին (Թաթոս) շնորհվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչումը
Հրանտ Թադևոսյանին (Թաթոս) շնորհվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչումը:
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան էջից։
«Թաթոսի կտավներն առանձնանում են իրենց բազմաժանր թեմատիկայով ու գույներով: Իր արվեստանոցում ստեղծագործական շունչը զգացվում է յուրաքանչյուր կտավում, որոնք շուրջ 6000 են։
Գեղանկարչության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանին (Թաթոս) շնորհել եմ «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչումը» ,-գրել է Ավինյանը։