Ռազմագերիներին վերադարձնելու հարցում պետական քաղաքականության մեջ հստակ տեղաշարժ չկա. Էլինար Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները Բաքվում պահվող պատանդներին հայրենիք վերադարձնելու համար բավարար աշխատանք չեն իրականացնում։ Հակառակ դեպքում ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության շենքի մոտ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկարները փակցված չէին լինի։

«Գտնում եմ, որ բանակցային տարբեր սեղանների շուրջ հենց ռազմագերիների հարցն է, որ պետք է դրվի, որը մեր իշխանությունների կողմից, բնականաբար, անտեսվում է։ Այսինքն՝ այս պահին մնում է զուտ առանձին անհատների, ընդդիմադիր խմբակցությունների աշխատանքը տարբեր միջազգային կառույցների հետ։

Ըստ էության մենք մեր բոլոր հանդիպումների ընթացքում և միջազգային կառույցներում և օտարերկրյա դեսպանների ներկայացուցիչների մոտ բարձրացնում ենք հենց գերիների հարցը։ Բայց այստեղ կարևորը պետական քաղաքականությունն է, այս առումով մենք որևէ հստակ տեղաշարժ չենք տեսնում։

Եթե խոսենք առաջիկայում Բաքվում սպասվող COP-29 համաժողովի մասին, ապա Հայաստանը փայլուն հնարավորություն ուներ այս առումով բարձրաձայնել ռազմագերիների հարցը, արե՞ց, վստահ եմ, որ ոչ»,- ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս