Վարդգես Գասպարին պառկել էր մարզահամերգային համալիրի աստիճանների մոտ (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության ժամանակ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին գրավել էր անցորդների ուշադրությունը:
Հիշեցնենք, որ նախագահի երդման արարողությունը տեղի է ունեցել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Վ. Գասպարին պառկել էր համալիր տանող աստիճանահարթակին: Այս անգամ Գասպարին իր գլուխը ծածկել էր պարկով:
Հյուրերը մեքենաներից դուրս գալով` զարմանքով նայում էին գետնին պառկած Գասպարիին, որին որևէ մեկը չէր «անհանգստացնում»: Իսկ ոստիկաններն աչալուրջ հսկում էին ոչ միչայն հիշյալ տարածքը, այլև համալիրի ամբողջ տարածքը:
Երդմնակալության արարողությանը չհավատարմագրված լրագրողների մուտքն արգելված էր անգամ համալիրի շրջական տարածք: Ոստիկանները «պատ» կազմած հետևում էին անցուդարձին, ավելին` Ցեղասպանության թանգարանի երկու աշխատակից այդպես էլ չկարողացան համոզել ոստիկաններին, որ իրենք աշխատանքի էին գնում և ուշանում էին աշխատանքից:
Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ ոստիկաններից, ինչպես նաև նախագահի անվտանգության աշխատակիցներից, թե ինչո՞ւ են արգելում լրագրողներին աշխատել հանրային տարածքում, սակայն վերջիններս որևէ հիմնավորում չտվեցին, փոխարենը խստորեն հորդորեցին` լքել համալիրի տարածքը:
Տեսանյութը՝ առաջիկայում: