Բաժիններ՝

Սպանված գյուղապետի հարազատները չեն ընդունել մարզպետի ուղարկած ծաղկեպսակը. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս գյուղապետարանի շենքի դիմաց սպանված Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի դին դեռ չսառած՝ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն էլեկտրոնային պարբերականների հետ զրույցում ասել էր. «Միջակ գյուղապետ էր… Նրան հանդիմանել ենք իր վատ աշխատանքի համար… բայց նրան սիրում էին գյուղացիները, այսպես ասած՝ կռված տղա էր»։

Այս խոսքերը շատ ծանր նստեցին մարզպետի վրա։ Մուրադյանի հուղարկավորությանը Շահգալդյանի ուղարկած ծաղկեպսակը մահացածի հարազատները չէին ընդունել՝ այն հետ ուղարկելով։

Մարզում պտտվող լուրերի համաձայն՝ Շահգելդյանն էլ հետ ուղարկված ծաղկեպսակի վրայից սև ժապավենը հանել է տվել և ծաղկեպսակը վերադարձրել խանութ՝ հետ վերցնելով գումարը։

Երեկ՝ երեկոյան, «Ժողովուրդը» փորձեց մարզպետից պարզել լուրի իսկությունը՝ հասկանալու, թե ինչ է մտածում նա իր մարզի բնակիչների վերաբերմունքի մասին, հետևություններ արե՞լ է։ Կովալը տխուր էր. «Պռոշյանի հետ կապված հարցեր մի՛ տվեք։ Հոգնել եմ։ Հանգի՛ստ թողեք ինձ»»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս